Ցուցարարները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին

Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ Ազգային ժողով գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար։

««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ստորագրությունները կան։ Չկա ՔՊ 18 պատգամավորի ստորագրություն։

ՔՊ պատգամավորները պետք է իմանան, որ այս ժողովուրդը չի գնալու, եթե այդ ստորագրությունները չլինեն»,-այս մասին հայտարարել է պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել