ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները սեպտեմբերի 14-ին կայացած նիստում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Բոլորը միաձայն հանդես եկան կրակի անհապաղ դադարեցման և իրավիճակը քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին»,- ասել է Նեբենզյան։

Նա հավելել է, որ Մեոսկվան պնդում է, որ մամուլի համար հայտարարության մեջ հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմք են հանդիսանում։

Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում Ռուսաստանը տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք տարվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել