Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Այս մասին հայտնում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,-գրել է նա:

Ազգային ժողովի և Կառավարության շենքերի դիմաց այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում։ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան հրավիրել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, իսկ Հանրապետության հրապարակում՝ «Հայոց Հայրենիք» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը։

Բողոքի ակցիան մեկնարկել է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններից հետո։

Նա ԱԺ-ում ասել է․ «ՀՀ իշխանությունն իդիլիա չի ներկայացնում, չենք ասում` պրոբլեմ չունենք, ՀՀ-ն ունի պրոբլեմ՝ անվտանագային, գոյաբանական, դա նորություն չի, բայց մյուս կողմից պետք է գնանք էտ հարցերի կարգավորման։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։

Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ:

Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել