Չկա մի փաստաթուղթ սեղանին, որը մենք պատրաստվում ենք ստորագրել․ Վահագն Ալեքսանյան

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքայն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մասին լուրերին։

Նա նշել է, որ ԱԺ-ում Փաշինյանի 2 ժամանոց խոսակցությունից կարելի է կտրել 1 րոպեանոց հատված և այն օգտագործել կեղ տեղեկություն տարածելու համար։

«Չկա մի փաստաթուղթ սեղանին, որը մենք պատրաստվում ենք ստորագրել։ Կա խոսակցություն մի բանի մասին, որը հստակ չի։ Եվ քանի դեռ այդ բանը հստակ չի, մենք չենք պատրաստվում այն ստորագրել։ Էդ մի րոպեանոց հատվածում ասվում է, որ տեսականորեն պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը Հայաստանի համար ապահովումա տարածքային ամբողջականություն և խաղաղություն։ Կա՞ մեկը, որ պատրաստ չի դա ստորագրել։ Ինչի՞ մասինա խոսքը»,-նշել է նա։

Տեսանյութը՝ ստորև․

Ազգային ժողովի և Կառավարության շենքերի դիմաց այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում։ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան հրավիրել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, իսկ Հանրապետության հրապարակում՝ «Հայոց Հայրենիք» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը։

Բողոքի ակցիան մեկնարկել է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններից հետո։

Նա ԱԺ-ում ասել է․ «ՀՀ իշխանությունն իդիլիա չի ներկայացնում, չենք ասում` պրոբլեմ չունենք, ՀՀ-ն ունի պրոբլեմ՝ անվտանագային, գոյաբանական, դա նորություն չի, բայց մյուս կողմից պետք է գնանք էտ հարցերի կարգավորման։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։

Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ:

Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել