Լրագրողի գործողությունները պետք է քննարկվի ՔՕ 418-րդ հոդվածի համատեքստում՝ պետական դավաճանություն. Դավիթ Թումասյան

Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության նախկին պետ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չունենալով հանրային հրապարակումներ ունենալու ցանկություն, չեմ կարող լռել…..

Լրագրողի գործողությունները, որը կեղծ տեղեկություններ է ներկայացնում Սյունիքի մարզում թշնամու կողմից ռազմական գործողություններ չկատարելու մասին պետք է քննարկվի ՀՀ քր. օր.-ի 418-րդ հոդվածի համատեքստում՝ Պետական դավաճանություն, որն ի թիվս այլ դրսևորումների պետական դավաճանություն է համարում թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:

Այն, որ լրագրողն օգնություն է ցույց տալիս թշնամուն ակնհայտ է, ավելին՝ նա հիմք է ստեղծում իր հրապարակումը միջազգային հանրությանը ներկայացնելով, վնասել ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանն ու արտաքին անվտանգությանը, այլ պախարակում է մեր՝ տեղից էլ ոչ բարվոք վիճակում գտնվող պետությունը…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել