Աշխարհազորը կայացնել է պետք, ժողովուրդը պետք է զինվի. Արա Զոհրաբյան

Աշխարհազորը կայացնել է պետք, ժողովուրդը պետք է զինվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

«• Կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրելով կանխեցի՞նք նոր մարդկային և տարածքային կորուստները.

• Տարածքները հանձնելով կանխեցի՞նք նոր մարդկային և տարածքային կորուստները.

• Ականապատ տարածքների քարտեզները հանձնելով կանխեցի՞նք նոր մարդկային և տարածքային կորուստները.

• Ադրբեջանցի գերիներին և մարդասպան հանցագործներին միակողմանի հանձնելով կանխեցի՞նք նոր մարդկային և տարածքային կորուստները, մեր գերեվարված հայրենակիցներին վերադարձրե՞ցին.

• Գերիների մեծարման (փոքրոգություն չցուցաբերած գերիներին չի վերաբերում) քաղաքականություն վարելով կանխեցի՞նք նոր մարդկային և տարածքային կորուստները.

• Նվաստացման ճանապարհով խաղաղության գնալով կանխեցի՞նք նոր մարդկային և տարածքային կորուստները:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմն անպատրաստ դիմավորելու դառը փորձը մեզ դաս չեղավ, քանի որ 2022թ. սեպտեմբերի 13-ին նորից անպատրաստ դիմավորեցինք թշնամուն, երբ դրան նախորդող օրերին ռազմական հարձակման բոլոր նշանները կային:

Այս երկու տարվա մեջ աշխարհազորը չեն կայացրել: Մարդկանց չեն պատրաստել ինքնապաշտպանվելու: Հիմա էլ այս ուղղությամբ որևէ քայլ չեն անում:

Սա նշանակում է, որ կամ 1) իշխանության վերնախավը դավաճանական գործարքի մեջ է թշնամու հետ՝ դիտավորյալ սեփական փուշը հանել է և տան դարպասները բացել կամ 2) անկարողունակ է:

Պահանջում եմ այս իշխանությունից զինել ժողովրդին (կայացնել աշխարհազորը), նախապատրաստել ինքնապաշտպանությանը:

Հ.Գ. Մենք գաղափարակից ընկերներով խորհրդակցություններ ենք անցկացնում տարբեր քաղաքական և ոչ քաղաքական միավորների, անհատների հետ և բոլոր մտահոգ հայրենակիցներին կոչ ենք անում նախաձեռնող լինել:
Մեր խնդիրը միայն մենք կարող ենք լուծել: Հանձնվողներին ոչ ոք չի օգնում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել