Հարգելի հայրենակիցներ: Այս դժվար օրերին մենք իհարկե պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ` խնդրի լուծման շուրջ, բայց ամենակարևորը` մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր Հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք ինքներս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի նախկին քաքաքապետ Հայկ Մարությանը։
«Ոչ ոք մեր տեղը դա երբեք չի արել և չի էլ անելու: Ուստի պետք է դրվի մի նպատակ` Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ կանգնել բանակի կողքին բոլոր հնարավոր և անհնարին միջոցնեևով:
Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին:
Հավերժ փառք մեր Տղաներին:
Աստված մեզ բոլորիս պահապան:
Հ.Գ. Բնականաբար որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում եմ կապնվել tomsarkgh.am»,-նշել է նա։