Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշելով, որ համացանցում տարբեր հայտարարություններ են պտտվում առ այն, որ մարդիկ ինչ-որ բաներ են հավաքում, զրահաբաճկոն և այլն, որպես օգնություն ուղարկելու համար։
«Արդյո՞ք այս պահին նման բանի կարիք կա»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
ՊՆ Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունն իվիճակի է ապահովել բանակի կարիքները։ «Այս փուլում, երբ հայտարարված չէ որևէ մոբիլիզացիա, մենք որևէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին։ Խնդրում եմ ուղղակի, ինքնագործունեությամբ չզբաղվել, եթե կա մեծ ցանկություն՝ ինչ-որ բանով աջակցելու, լինելու բանակի կողքին՝ կապվել պատկան մարմինների հետ, ես հանձնարարել եմ ՊՆ մամլո խոսնակին՝ հարթակ, հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կապվեն իր հետ և իրենց բարոյական աջակցությունը հայտնեն, եթե կարիք կլինի այլ հարցերով համագործակցել։ Պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, բայց մեզ անհրաժեշտ հարցերի շուրջ միայն»,-ասաց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարը նշեց, որ այդ աջակցության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը։
Մանրամասները՝ տեսանյութում