Այս պահից սկսած՝ որևէ լրատվամիջոցի հարցերի չենք պատասխանում․ Ջերմուկի քաղաքապետ

Հայրենիքի պաշտպանության գործում 0 ներդրում ունեցող անհատներին, ովքեր իրենց իրավունք են վերապահում իմ կողմից արտաբերված յուրաքանչյուր բառ քննարկել, աղավաղել և տարածել կասկածելի լրատվամիջոցներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

«Խորհուրդ եմ տալիս չվատնել մեր բոլորի թանկ ժամանակը` բամբասանքներ տարածելով և զբաղվել ավելի կարևոր գործերով (օրինակ` կամավորագրվել և բարձրանալ դիրքեր, կամ փորձել օգնել այնտեղ գտնվողներին):

Այս պահից սկսած՝ որևէ լրատվամիջոցի հարցերի չենք պատասխանում: Հայրենիքի ճակատագրով իսկապես մտահոգված մարդկանց խորհուրդ եմ տալիս հետևել միայն պաշտոնական լրատվամիջոցներին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել