Ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Մասիս համայնքի բնակիչ Արարատ Կոլյայի Ծատուրյանը: Այս մասին հայտնում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։
«Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Ա. Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ ու տոկունություն:
Ա. Ծատուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցում»: