ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։
Այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր, որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։
Գագաթնաժողովում հնչած ձևակերպումները՝ «տեղեկություններ գալիս են երկու կողմից», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի ապարդյուն լինելու մասին»,- գրել է Մնացականյանը։
The outcome of yesterday’s @CSTO_ODKB summit is shallow, though not surprising. Dispatching #CSTO SG to the region against the background of “bothsidism” dominating at the summit is an empty decision to dodge collective responsibility for the attack against #Armenia…
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) September 14, 2022