ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ օրվա ընթացքում չեն արձանագրվել, ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։

«Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

«Մարդակերտի և Շուշիի շրջաններում երկու երթուղիներով պարեկություն է իրականացվել, Շուշիի շրջանում ուղեկցվել են Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել