Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման պատճառով այսօր տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
Նա մանրամասնեց, որ հարցումը եղել է Երևանից։ Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա մոտավորապես Մոսկվայի ժամանակով 18:30-ին։
Նշել են, որ երեքշաբթի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողություններ են սկսվել, կողմերը միմյանց մեղադրել են սադրանքների մեջ։ Երեւանն առավոտյան դիմեց Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։