Հայկական կողմի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպվել են ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ

ՀԱՊԿ քարտուղարությունը հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումն անընդունելի է համարում։ Այս մասին ասված է ՀԱՊԿ մեկնաբանությունում։

«2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում»,-նշված է հայտարարության մեջ։

ՀԱՊԿ քարտուղարությունից տեղեկացրել են, որ Հավաքական անվտանգության խորհրդին ուղղված՝ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպվել են ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ՝ իրավիճակի կարգավորման համար:

_________

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

ՀՀ ՊՆ-ի 11։00-ի դրությամբ հաստատված տեղեկության համաձան՝ հայկական կողմն ունի 49 զոհ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել