Ադրբեջանի ՊՆ-ն կորուստների մասին է հայտնում

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե «հայկական կողմը լայնամասշտաբ պրովոկացիա է սկսել երեք ուղղություններով՝ Քարվաճառի, Բերձորի և Քարհատի»։

Հայտնում են, որ կորուստներ ունեն անձնակազմի շրջանում և վնաս է հասցվել ռազմական ենթակառուցվածքներին։

Ադրբեջանական կողմը պնդում է նաև, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում է.

«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել