Էրդողանը պատրաստվում է Պուտինին կրկին առաջարկել հանդիպել Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-16-ը «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ և կրկին  նրան կառաջարկի Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hürriyet-ը:

Տեղեկության համաձայն՝ Էրդողանը ուղերձ կփոխանցի իր ռուս գործընկերոջը, որ Թուրքիան շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը պատերազմը դադարեցնելու համար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել