ԱՄՆ պաշտոնյաները սգում են Եղիսաբեթ II թագուհու մահը

Սպիտակ տանը սգում են Եղիսաբեթ II-ի մահը: Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ միապետը մեծ դեր ուներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների ամրապնդման հարցում, հայտնում է Amerikayidzayn-ը։

Եղիսաբեթ II-ը Սպիտակ տանը եղել է բազում անգամներ և՛ պետական ընթրիքների և՛ ոչ պաշտոնական այցերի համար: Ըստ Սպիտակ տան պատմական ասոցիացիայի, նա հանդիպել է ԱՄՆ ավելի շատ նախագահների հետ, քան ցանկացած այլ պետության ղեկավար:

Հինգշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հրամայել էր ներքև իջեցնել Սպիտակ տան դրոշը՝ ի նշան թագուհու մահվան։

Նրա մահվան մասին լուրը հասել է Սպիտակ տուն՝ մամուլի քարտուղարի ճեպազրույցի ժամանակ:

«Մենք ցավակցում ենք Միացյալ Թագավորության ժողովրդին»,- ասել է նա:

Նախագահ Բայդենը թագուհուն հանդիպել է երեք անգամ: Նա ասել է, որ Ելիզաբեթը ամենաուժեղ դաշնակիցն էր Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել