Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու շրջանակներում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է թուրքական մամուլը։
Նշվում է, որ Էրդողանը նախատեսում է հանդիպել կազմակերպության անդամ մյուս երկրների ղեկավարների հետ։
Այնուհետեւ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու համար Թուրքիայի ղեկավարը այցով կմեկնի ԱՄՆ։ Սեպտեմբերի 20-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը նիստում իր ելույթի ժամանակ կանդրադառնա այնպիսի թեմաների, ինչպիսիք են Ուկրաինայի պատերազմը, երկրից ցորենի արտահանումը, ահաբեկչության դեմ պայքարը, Հունաստանի հետ լարվածությունը։
Բացի այդ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու շրջանակներում Թուրքիայի ղեկավարը կհանդիպի մի շարք երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ։