Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ին Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում։
«Համաձայն գործող օրենքի՝ դատարանը պետք է լուծի Արմենի օրինական ներկայացուցչի (փաստացի՝ իրավահաջորդի) ներգրավման հարցը, ինչպես նաև, օրինական ներկայացուցչի դիրքորոշման հիման վրա, լուծի վարույթը շարունակելու կամ ոչ արդարացնող հիմքով կարճելու հարցը»,-հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում՝ գիտակցությունը կորցնելուց հետո։ Iravaban.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։