Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Խաչվերացի տոնը: Օրվա առիթով Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։
Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11։00-ին է։
Ժամը 17։30–ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։
Կկատարվի նաև Անդաստանի կարգ, կօրհնվեն խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։