Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
Թագուհին կթաղվի իր հոր՝ Ջորջ VI-ի հուշահամալիրում, այն Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռի մի մասն է:
Ավելի ուշ մատուռ կտեղափոխվի նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի աճյունը, ով մահացել է 2021 թվականին և թաղվել Սուրբ Գեորգի մատուռի մեկ այլ հատվածում։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում, 96 տարեկան հասակում։ Նա երկիրը ղեկավարել է 70 տարի։
Այսօր նրա որդին՝ Չարլզը, պաշտոնապես հռչակվել է Մեծ Բրիտանիայի թագավոր։