Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին. Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, որում ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին:

Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:

Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին:

Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել