Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուսերը հինգշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ մայրաքաղաքում՝ անօրինական միգրանտների հոսքի պատճառով։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
Քաղաքի վարչակազմը բացատրել է, որ արտակարգ դրությունը քաղաքապետին թույլ է տալիս հիմնել փախստականների գրասենյակ, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել ճգնաժամը լուծելու համար, որը առաջացել է Տեխաս և Արիզոնա նահանգներից միգրանտների հոսքի հետ կապված:
Ճգնաժամը ծագել է այն պատճառով, որ գարնանը Տեխասի և Արիզոնայի նահանգապետերը սկսել են սահմանին բռնված անօրինական միգրանտներով ավտոբուսներ ուղարկել Վաշինգտոն՝ երկրի ղեկավարության ուշադրությունը սահմանին տիրող իրավիճակի վրա հրավիրելու համար։ Ըստ ԶԼՄ-ների՝ մայրաքաղաք է բերվել մոտ 9,4 հազար անօրինական ներգաղթյալ, որոնց մեծ մասը, ի դեպ, չի մնացել Վաշինգտոնում, այլ իր համար տեղ է գտել այլ նահանգներում ու շրջաններում։