ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի վիճակի վատթարացման մասին, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Նախագահը տեղեկացվել է այսօր առավոտյան և ամբողջ օրվա ընթացքում կտեղեկացվի Միացյալ Թագավորությունից ստացվող նորությունների մասին», – ասել է Քիրբին:
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ բժիշկները անհանգստացած են բրիտանական թագուհու առողջությամբ, խորհուրդ են տվել նրան բժիշկների հսկողության տակ լինել։