Էրդողանը համաձայն է Պուտինի հետ, որ Ուկրաինայից զարգացած երկրներ հացահատիկի մատակարարումը խնդիր է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ համաձայն է Ռուսաստանի ղեկավարի հնչեցրած խնդրի հետ, որ Ուկրաինայից հացահատիկը չի գնում աֆրիկյան երկրներ, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից

«Պարոն Պուտինը ճիշտ է, որ հացահատիկային միջանցքով առաքումները կատարվում են ոչ թե աղքատ երկրներ, այլ հիմնականում զարգացած երկրներ: Պուտինը մտահոգված է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամանակ հացահատիկ է ուղարկվում հենց այն երկրներին, որոնք պատժամիջոցներ են կիրառել Մոսկվայի դեմ: Մենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կքննարկենք այդ թեման Սամարղանդում»,- ընդգծել է նա։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է, որ հացահատիկը համաշխարհային շուկա հասցվի նաեւ Ռուսաստանից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ հուլիսի 22-ին ստորագրված համաձայնագրերը չեն կատարում իրենց առջև դրված խնդիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել