Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր Բաքուն հայկական կողմին է վերադարձնելու հինգ ռազմագերու` համաձայն բրյուսելյան պայմանավորվածության։ Երևանը դեռ չի մեկնաբանում այս լուրը։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ գերիների հարցն անընդհատ իրենց ուշադրության կենտրոնում է։
«Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է բոլոր մակարդակներում՝ և’ Ռուսաստանի հետ շփումներում, և՛ Ադրբեջանի հետ շփումներում, և՛ մնացած մեր գործընկերների հետ շփումներում։
Մեր դիրքորոշումն այն է, որ դա հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի»,-Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը։