Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ գերիների հարցն անընդհատ իրենց ուշադրության կենտրոնում է։
«Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է բոլոր մակարդակներում՝ և’ Ռուսաստանի հետ շփումներում, և’ Ադրբեջանի հետ շփումներում, և’ մնացած մեր գործընկերների հետ շփումներում։
Մեր դիրքորոշումն այն է, որ դա հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի», – Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը։