ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ շենքը հյուրանոց դարձնելու մասին

Ցանկացած ծախս, ինչ միտված է կրթության որակի բարձրացմանը՝ արդարացված է. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Այո՛, ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, այո՛, քննարկվում են տարբերակներ եղած բուհերը ոչ թե միավորելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով։ Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է հստակ բովանդակային մոտեցում։ Ես դրական եմ նայում գաղափարին», – ասաց նախարարը։

Նա նշեց, թե գաղափարի հիմքն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվածքներ, ինչը հնարավոր է իրագործել Աշտարակ քաղաքի այն տարածքում, որի մասին հայտարարվել է։

«Վստահ եղեք, Երևանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ շենք», – ասաց Վահրամ Դումանյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե քննարկումներ կան, որ ԵՊՀ շենքը կարող է վերածվել հյուրանոցի։

«Կմնա ԵՊՀ շենք. դասապրոցես կլինի, թե ինչ-որ ադմինիստրատիվ կորպուս կլինի… այլ քննարկում չի եղել, դա որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է եղել։ Նման բան ընդհանրապես լուրջ մարդկանցից չեմ լսել երբևէ», – ասաց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել