Apple-ը ներկայացրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները

Apple-ը ներկայացրել է նոր iPhone14 և iPhone14+ սմարթֆոնները, շնորհանդեսը հրապարակվել է ապրանքանիշի պաշտոնական կայքում։

Ընկերությունը որոշել է հրաժարվել iPhone mini-ից։ Էկրանները համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ են։

14 Plus-ը iPhone-ի պատմության մեջ ամենաերկար մարտկոցն ունի:

12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկը 49%-ով ավելի լավ է լուսանկարում ցածր լույսի ներքո: Առջևի տեսախցիկը այժմ ունի ավտոմատ ֆոկուսի հնարավորություն:

Թարմացված Deep Fusion` ավելի մանրամասն կադրերի համար: iPhone 14-ի արժեքը սկսում է 799 դոլարից, 14 Plus-ը՝ 899 դոլարից (առանց հարկի):

iPhone14 մոդելը վաճառքում կլինի սեպտեմբերի 16-ից, Plus-ը՝ հոկտեմբերի 7-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել