Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը ժամանակավորապես փակվելու է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետեւանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել