Նիկոլ Փաշինյանի ելույթը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին

Վլադիվոստոկում անցկացվող  Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովին ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, հարգելի՛ ընկերներ,

թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերքի համար: Պետք է ասել, որ այս տարվա ընթացքում ամենից հայտի խոսքն է, որ մենք ապրում են ոչ սովորական ժամանակներ, բայց եթե ավելի խորքային նայենք հարց է առաջանում. ի՞սկ երբ են ժամանակները հեշտ եղել: Եթե անկեղծ լինենք, պետք է նկատենք, որ մարդկության ողջ պատմության ընթացքում դժվար ժամանակների շղթա է եղել: Եվ դրա համար մարդկությունը նոր ֆորմուլա է մտածել, որ յուրաքանչյուր դժվար իրավիճակ նոր հնրարավորություններ է բացում:

Հիմա ղեկավարների կարևոր խնդիրն այն է, թե ինչպես կառավարենք վտանգները և ինչպես օգտագործել հնարավորությունները:

Պետք է ասել, որ ժամանակները ոչ սովորական են նաև մեր տարածաշրջանում, որովհետև այստեղ առաջանում են մարտահրավերներ, որոնք արդեն երկար տարիներ է ինչ գոյություն ունեն, առաջին հերթին դրանք կապված են անվտանգային հարցերի հետ:

Այն ժամանակ, երբ համաշխարհային համայնքի և մեր ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի ուշադրությունը խիստ սևեռված է Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակին, կան կոնկրետ վտանգներ, որ մեր տարածաշրջանում իրավիճակի անկայունացմանը կբերի: Ի միջիայլոց, մեզ մոտ իրավիճակն այնքան էլ կայուն չէ:

Դուք գիտեք, որ 2020 թվականին մենք վերապրել ենք պատերազմ և իրավիճակնը նման էր նրան, որ երբ Ադրբեջանը սկսեց այդ պատերազմը, Ռուսաստանի և առհասարակ աշխարհի ուշադրության կենտրոնում կորոնովիրուսի հետևանքով առաջացած խնդիրներն էին:

Հիմա մենք հույս ունենք, որ մեր գործընկերներ հետ կկարողանանք ղեկավարել այս իրավիճակը և մեր տարածաշրջանում իրավիճակը վերահսկելի դարձնենք:

Մենք նաև լավ նորություններ ունենք: Մեր երկրում տնտեսական աճ կա: Տնտեսական այն աճը, որը նկատվում է Հայաստանում, կապված է նաև Եվրասիական տնտեսական միությունը:

Ի՞նչ դեր ունի Հայաստանը Արեւելյան տնտեսական  համաժողովում, եթե նայենք քարտեզին կտեսնենք, որ Հայաստանը գտնվում է առևտրաշրջանառության խաչմերուկում: Մենք իսկապես մտածում ենք, որ այստեղ կան հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել: Հիմա մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ծրագիրը, որով նոր ավտոճանապարհով կմիանաք Իրանի և Վրաստանի հետ: Այստեղ ևս հայտնվում է նոր հնարավորություն, դուք գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ի շնորհիվ Վլադիմիր Պուտինի ջանքերի ստորագրվել է եռակողմ հայտարարություն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: 9-րդ կետում նշվում է, որ պետք է բացվեն բոլոր փակ կոմունիկացիաները: Արդյունքում Հայաստանը կստանա ճանապարհ դեպի Ադրբեջան, իսկ Ադրբեջանը՝ դեպի Հայաստան:

Դիրքորոշումն այն է, որ բացվող ավտոմոբիլային ճանապարհները պետք է չխախտեն կողմերի տարածքային ամբողջականությունը: Այս սկզբունքով մենք կարող ենք իրականացնել այս ծրագիրը: Այս ծրագիրը ոչ միայն կարևոր է տարածաշրջանային երկրների համար, այլ նաև Ռուսաստանի, արևելյան երկրների, նույնիսկ Աֆրիկակական երկրների համար:

Ռուսաստանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ է նաև Ադրբեջանի հետ, այս ծրագիրը լայն հնարավորություններ կտա նաև Ադրբեջանին կարծում եմ, բայց ես ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի դերը, որով կարողանում է կարգավորել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:

Ես կասկած չունեմ, որ աշխարհի բոլոր ղեկավարները ցանկանում են խաղաղություն, պարզապես տարբեր են խաղաղության մասին պատկերացումներն ու մոտեցումները և մեր խնդիրն է մոտեցնել մեր պատկերացումներն ու միջազգային խաղացողների պատկերացումները, դա բարդ է իհարկե»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել