Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 8-ին

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ին Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը։

Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել, ապա ազատ արձակել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել