Ֆրանսիական կողմը հայտարարել է, որ կաջակցի Հունաստանին

Ֆրանսիան կկանգնի Հունաստանի և Կիպրոսի կողքին, եթե նրանց ազգային ինքնիշխանությունը վտանգի ենթարկվի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ Աթենքում կայացած բանակցություններից հետո։ Նրանց հայտարարությունները մեջբերում է Հունաստանի հանրային ERT հեռուստատեսությունը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

Հույն նախարարը դատապարտել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի «աննախադեպ» հայտարարությունները, ով նախազգուշացրել է Հունաստանին կոշտ պատասխանի մասին, եթե «հունական սադրանքները» շարունակվեն։

«Դրանք չլսված են: Եվ դատապարտելի: Բայց մենք կանգ չենք առնում: Մենք չենք վախենում: Մեր պատմության ընթացքում մենք բախվել ենք շատ ավելի լուրջ սպառնալիքների: Մենք մերժում ենք նեոօսմանյան հարձակումները: Բայց ես խորհուրդ կտամ բոլորին, ովքեր ծրագրում են հարձակումներ Հունաստանի վրա, մտածել երեք և չորս անգամ մենք վստահ ենք մեր դաշինքների և մեր գործընկերների վրա»,- ասել է Դենդիասը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել