Կառավարությունը ԿԿՀ մրցութային խորհրդի անդամ է նշանակել

Կառավարությունը սեպտեմբերի 5-ին որոշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին։

Հիշեցենենք, որ Խորհուրդը կազմված է լինելու Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Կառավարությանը, Ազգային ժողովին, Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին և Փաստաբանների պալատին՝ յուրաքանչյուրի կողմից տասնօրյա ժամկետում մեկական թեկնածու առաջադրելու համար

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել