Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը․ «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ երկարատև քննությունից և շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո, այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում կայացվեց հարազատ եղբորս՝ Գոռ Մհերի Համբարձումյանի նկատմամբ տարվող քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին, ընդ որում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, այլ կերպ ասած, եղբայրս արդարացվեց (փաստաբաններ Միքայել Շխիմյան և Արթուր Պիվազյան), հետևաբար նաև հաստատվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից տարածվող, մեր բարի համբավն արատավորող, մերկապարանոց խոսակցությունների ստահոդ լինելը»։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրված զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։