Կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Մարդը զրո պետական կառավարման գիտելիքով` փառասիրությամբ տոգորված, եկավ քաղաքապետի պաշտոնին նստեց: Հայաստանի, առանց այդ էլ պառակտված ժողովրդին, էլ ավելի պառակտեց իր սև ու սպիտակ թեզերն առաջ քաշելով: Երևան քաղաքին ու երևանցիներին տարբեր «գործարարների» կողմից հասցված վնասների օրինական ճանապարհով հատուցում բերելու փոխարեն զբաղվեցին կապիկություններով` այդ թվում հանրային այգիներից մի քանի սրճարան քանդեցին ու համարեցին թե լուրջ գործ են անում` արդարությունն այսու վերականգնված է:
Իր լուռ համաձայնությամբ գույքահարկն այնքան աճեց (ԱԺ-ն է օրենքն ընդունում, բայց եկամուտներն ամբողջությամբ համայնքի բյուջե են գնում), որ նման տոկոսադրույքներ նույնիսկ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում չկան, իսկ հողի կադաստրային արժեքը շուրջ 8 անգամ աճեց, էլի իր լուռ համաձայնությամբ` սրանով հարուստին ավելի հարստացնելով, իսկ աղքատին զրկելով որևէ հնարավորությունից ոտքի կանգնելու:
Իր անգրագետ կառավարման հետևանքով, իր իսկ բառերով, գործ անել չիմացող և/կամ վատ աշխատող քաղաքապետարանի անձնակազմի աշխատավարձերը բարձրացրեց այնքան, որ հիմա` 2022 բյուջեում, աշխատանքի վարձատրության գծով ծախսերը 11 միլիարդ դրամ են կազմում, Երևանի բյուջեի ծախսերի 10-ից ավել տոկոսը: Սրանով հանդերձ ոչ մի օրենսդրական և/կամ գործառութային փոփոխություն չարեցին, որ Երևանցուն մատուցվող ծառայությունները որակով դառնան: Ու Երևանը շարունակում է մնալ ապրելու համար, շատ մեղմ ասած, ոչ հարմար քաղաք: Օրինակի համար, ընդամենը շուրջ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում երևանցին տրանսպորտով միայն աշխատանքի գնալ-գալու վրա ճանապարհներին իր կյանքից մաշացնում է տարվա մեջ առնվազն 20 օր: Աղտոտված օդն ու կանաչ տարածքների գրեթե բացակայությունն էլ աչքներիս առաջ:
Որ շարունակենք թվարկել իր ու իր թիմի (ԻՔ և ՔՊ) տված համակարգային վնասները (որոնք երկարաժակետում շարունակելու են մեծ վնասներ բերել), հատկապես ձևավորած սպասելքիներն ու հույսերը ձախողելու մասով, այն մի քանի սարքած այգիներն ու մի քանի ճանապարհները (վարկային փողերվ սարքած), և այդ նոր ավտոբուսները, որոնցով գլուխ են գովում, աչքներիս չեն էլ երևա:
Հիմա էլ, հանրությունից ներողություն խնդրելու փոխարեն, քաղաքական կյանքը հանգիստ թողելու փոխարեն, եկել մեր ծանր վիճակը ծաղրի ու հումորի առարկա է սարքել ու տեսեք թե ներկայացում կխաղա:
Իհարկե, այն մեծ վնասների համեմատ, որ այս պետությանը հասցրել են մեր երկրի բոլոր ղեկավարները, հատկապես այս վերջինը, իր տված վնասները չնչին են թվում, իր տված վնասները նույնիսկ լավ աշխատանք են թվում:
Գնացե՛ք, գնացե՛ք «վայելեք» ձեր հանդեպ ծաղրը ու մի հատ էլ վճարեք դրա համար: Հա, չմոռանաք ուղեղներիդ մեջ կդաճեք, որ ինքը լավ երկրի ղեկավար կլիներ, քաղաքապետարանում իրեն չգնահատեցին` չթողեցին աշխատի: Դե արի ու մի ասա` խելքներիդ ձյուն գա»։