«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի, Մերձավան և Պռոշյան գյուղերի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 6-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Այգեստան 9, 10, 11 փողոցների, Սարի Թաղ 1-10 շարքերի, Չեռնիշևսկի, Լոռիս Մելիքյան փողոցների, Սասունցի Դավիթ 70/1-70/3 զույգ համարների շենքերի, Խորենացի 140-236 տների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 6-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Ռոստովյան փողոցի ջրամատակարարումը:
Սեպտեմբեի 6-ին ժամը 10:00-21:00-ն կդադարեցվի Թալին քաղաքի Ավետիսյան, Պ.Սևակ, Ձորափնյա, Կոմիտաս, Կրպեյան, Մ.Քոթանյան, Միրոյան, Երեվանյան 25, Մյասնիկյան, Թամանցիներ, Հ.Շիրազ փողոցների, Ավետիսյան 3, Կոմիտասի 1, 2, Մյասնիկյան 2, Թամանցիների 3 նրբանցքների, Երևանյան խճուղու ջրամատակարարումը:
Սեպտեմբեի 6-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Վարդենիս քաղաքի Գայի և Իսակով փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: