Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցների 8-րդ փաթեթը

Ուկրաինայի նախագահը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ութերորդ փաթեթը։ Այս մասին Զելենսկին գրել է Twitter-ում. «Մենք ընդգծեցինք պատժամիջոցների ութերորդ փաթեթի նախապատրաստումը, ներառյալ ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքը»։

Զրույցում անդրադարձ է եղել նաեւ նավթի ու գազի վաճառքից Ռուսաստանի եկամուտների սահմանափակման հարցին։

Ուկրաինայի նախագահը հայտնել է նաեւ, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինային ԵՄ աջակցության նոր փաթեթ հատկացնելու հարցը։ Զրույցի ընթացքում դիտարկվել է այն պայմանների կատարման օպերատիվ գնահատման հնարավորությունը, որոնք Ուկրաինան պետք է կատարի ԵՄ-ին անդամակցելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել