Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 7-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 5-6-ին, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին կնվազի 6-9 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել