Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ https://www.e-cadastre.am էլեկտրոնային հարթակի միջոցով իրավունքի պետական գրանցման դիմում մուտքագրելիս, եթե կատարվելու է օտարման գործարք (այսինքն՝ իրավունքի գրանցման հիմք են հանդիսանալու առուվաճառքի, նվիրատվության կամ առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերը), կատարեք նաև գույքահարկի հարցում։
Մանրամասները և քայլերի հաջորդականությունը կարող եք տեսնել կայքում տեղադրված ուղեցույցում՝ հետևյալ հղմամբ․
Գույքահարկի պարտավորությունների բացակայության վերաբերյալ 0-ական տեղեկանքը կգեներացվի դիմումին կից փաստաթղթերի փաթեթում՝ դիմումի կադաստրային գործին կցագրման փուլում։
Էկրանին կարմիր գույնով հայտնված «Գույքի վրա առկա է պարտավորություն» հաղորդագրությունը հայտնվելու դեպքում անհրաժեշտ է մարել պարտավորությունները՝ մինչ դիմումի գրանցումը, այլապես վարույթը կկասեցվի՝ 0-ական տեղեկանքի բացակայության պատճառով։