Սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես, Սեբաստիա փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության»,-նշվում է հաղորդագրության մեջ:
