Խոշոր ավտովթար Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Սիվաս քաղաքում վթար է տեղի ունեցել հարսանեկան ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 10՝ վիրավորվել են:

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Վթարը տեղի է ունեցել Սիվաս-Մալաթիա ավտոճանապարհին։

«Նախնական տվյալներով՝ Սիվասում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել, տասը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականի տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Թե որն է եղել վթարի պատճառն, առայժմ հայտնի չէ:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել