Ես դեռ պետք է աշխատեմ ինքս ինձ վրա․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ինքնակարգապահության մասին, խոստովանել է, որ չի կարող իրեն շատ կարգապահ մարդ անվանել և անհրաժեշտ է համարում աշխատել իր վրա։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Գիտեք, ես չեմ կարող ասել, որ ես ամենակարգապահն եմ, ես դեռ պետք է աշխատեմ ինքս ինձ վրա, սա միանգամայն ակնհայտ բան է»,- ասել է Պուտինը։

Երկրի ղեկավարը նշել է, որ հաջողության հասնելու համար կարևոր է կարգապահությունը, սակայն միայն կարգապահությունը բավարար չէ, նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ներքին մոտիվացիա, առաջադրանքների և խնդիրների լայն պատկերացում, ինչպես նաև ներքին հուզական տրամադրություն, պատասխանատվություն։

Երկրի ղեկավարի խոսքով՝ միայն վերը թվարկվածները բավարար չեն՝ հարկավոր է ստեղծագործ մոտեցում ցուցաբերել հանդիպած խնդիրների լուծման համար։

Նա նաև նշել է աշխատասիրության կարևորության մասին․ «Դա առանձին տաղանդ է՝ կարողանալ ստիպել քեզ աշխատել և դա անել արդյունավետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել