Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել 1922-ի օգոստոսի 30-ի Դոմլուփընարի ճակատամարտում հույների նկատմամբ թուրքական բանակի հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը:
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Հաղթանակի օրվա ելույթն էրդողանը սկսել է՝ շեշտելով, որ Դոմլուփընարի ճակատամարտի արդյունքում ոչնչացվել է հունական բանակն ու թուրքական կողմը վերջնական հաղթանակ տարել:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու պնդումներին: