ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են կապկի ջրծաղկով վարակված մարդու առաջին մահվան մասին: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
Տեղի առողջապահության վարչության տվյալներով՝ մահացածը թուլացած իմունային համակարգով Հարիս շրջանի տարեց բնակիչ է եղել։
«Գործը հետաքննվում է՝ պարզելու, թե ինչ դեր է ունեցել մահվան մեջ կաօիկի ջրծաղիկը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Տեխասի պաշտոնյաներն ասում են, որ սա նահանգում նման առաջին դեպքն է: