Ռուսական կողմը պատրաստ է շարունակել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններում: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դածնության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև բանակցություններում երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման, սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ բանակցություններում»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։