Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում այսօր՝ օգոստոսի 28-ին, հրդեհվել է շուկայի տանիքը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
РИА Новости-ից տեղեկանում ենք, որ ընդհանուր առմամբ տարածքից դուրս է բերվել 153 մարդ, տուժածներ չկան։
Ժամը 19:35-ին հրդեհը մեկուսացվել է 7000 քմ տարածքում և սկսվել է կառույցների ապամոնտաժումը։
Նշվում է, որ հրդեհ է բռնկվել նաև շուկայի հարևանությամբ գտնվող տան բնակարաններից մեկի պատշգամբում։ Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ այս իրադարձությունները միմյանց հետ կապված չեն։