Երևան քաղաքում՝ օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: