Վրաստանում ՀՀ դեսպանատանը օգոստոսի 17-ից 18-ը բացվել է սգո մատյան:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
«Ի հիշատակ ս. թ. օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-ից 18-ը ներառյալ հայտարարվել է սուգ:
Սգո մատյանում գրառում կատարել ցանկացողները կարող են այցելել Վրաստանում ՀՀ դեսպանություն (հասցե՝ ք. Թբիլիսի, Տետելաշվիլի փողոց 4) օգոստոսի 17-18-ը ժամը 11։00-13։00 և 14։00-17։00 ընկած ժամանակահատվածում»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարության մեջ: