«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում։
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի:
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Գագիկ Կարապետյան
2․ Վանիկ Ամիրխանյան։
![Возможно, это изображение 1 человек и на открытом воздухе](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/298612329_1467758503697291_7527553984306983645_n.jpg?_nc_cat=101&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=d-9kWlr8M7sAX-RUGIM&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=00_AT-_EHsIpYGZTdo_NFkQWaLoH8kDncEgbNmPVOu4ZYFj_Q&oe=630232BB)
![Возможно, это изображение 7 человек, люди стоят и на открытом воздухе](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t39.30808-6/298597553_1467758637030611_6161817223160123513_n.jpg?_nc_cat=103&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=sUFc8VDsnEwAX-Eobai&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=00_AT_ORaqnqE8zb3f1WGGaE7Hpzv1pUQoedHLw1ZIABKhWKQ&oe=630112F0)
![Возможно, это изображение собака](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/300060567_1467758263697315_4989851114729873708_n.jpg?_nc_cat=110&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=L9QZhUh1iLwAX9k-4zc&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=00_AT8S5SvNK_akRNhTVrK_8Tj0X71BWCozYFlO-7MW_I6EZA&oe=6301F068)